Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը

Հունիս 12,2015 21:25

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հունիսի 12-ին  ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի “Shadoyan Fashion” նորաձևության տան «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի 25 ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:

Համադրելով հայկական ազգային տարազի բաղադրիչները՝ դիզայները  ստացել է հնի ու նորի յուրահատուկ համադրություն՝ նոր կյանք և շունչ հաղորդելով ազգային տարազներին: Ներկայացված 23 կանացի, 7 տղամարդու և 8 մանկական համալիր հագուստներից բաղկացած ցուցադրության ներշնչանքի աղբյուրը հայկական տարազներն են, որոնցում արտացոլվել են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունը և ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Ներկայացված վերջին ցուցանմուշը «Անմոռուկ» խորհրդանշական հագուստն էր։

2015 թ. ապրիլի 18-ին՝ Մոսկվայում կայացած “Estet Fashion Week”-ի շրջանակներում «Վերածնունդ» հավաքածուն արժանացել է Արտասահմանյան լավագույն հավաքածու» մրցանակին: Հավաքածուն ցուցադրվել է նաև Արցախում:

Շադոյան նորաձևության բրենդը, որը ստեղծվել է 1999թ., ներառում է “Haute Couture” հարսանեկան, երեկոյան և ամենօրյա զգեստներ, “Pret a porter” կոստյումներ, շապիկներ, կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ, վզնոցներ, ականջօղեր և հուշանվերներ: Առաջիկայում հավաքածուն կցուցադրվի նաև Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում:

 ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930