Լրահոս
Օրվա լրահոսը

Պնդում է՝ փորձագիտական սխալ եզրակացություններով են բժիշկներին դատում

Հունիս 12,2015 21:15

2012թ. թվականին դեկտեմբերի 31-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված ու մահացած երկու ամյա Լիա Միսակյանի իրավահաջորդ Արթուր Սաքունցը կարծում է, որ դատական գործընթացում իրենց հաջողվեց ապացուցել, որ բժիշկների կողմից պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել:

Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանում այս գործով վերջին դատական նիստն էր, դատավորը հեռացավ խորհրդակցության սենյակ ու վճիռը կհրապարակի հունիսի 15-ին:

«Լիա Միսակյանին հիվանդանոց ընդունելու պահից սկսած մինչեւ փորձաքննության համար նմուշներ վերցնելու պահը բժիշկները պատշաճ օգնություն չեն ցուցաբերել: Փորձաքննության նմուշները վերցնելուց երկու օր շարունակ հերթապահ բժիշկներից որեւէ մեկը չի անդրադարձել այդ նմուշներին, անդրադարձել է միայն երրորդ օրվա բժշկուհին»,- ասաց պարոն Սաքունցը:

Նա նաեւ չցանկացավ անտեսել, որ Արաբկիր բ/կ-ում դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին լաբորատորիան չի աշխատել. «Սա էլ մյուս ինստիտուցիոնալ թերությունն է, որը մենք բավարար չափով հիմնավորեցինք ու անդրադարձանք»:

Նրա կարծիքով, օբյեկտիվ դատաքննչություն է անցել, բոլորին ընձեռվել է  արտահայտվելու հնարավորություն ու բոլոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնողները հարցաքննվել են. «Ամեն մեկն իր փորձաքննության արդյունքը հաստատել է»:

 

Erem SargsyanԻսկ մեղադրվող բժիշկների պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հակառակն էր պնդում. «Յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդ, որը գտնվում էր դատարանում չէր կարող այլ բան տեսնել քան, որ բժիշկների կողմից, ըստ էության, սխալ թույլ չի տրվել: Եթե կան պնդումներ, որ սխալ թույլատրվել է, դա չհիմնավորվեց, մեղադրանքի կողմը չկարողացավ դա հիմնավորել: Ընդհանուր առմամբ էմոցիոնալ դաշտից էր մեղադրանքի կողմի բոլոր խոսքերը, չկային ապացույցներ, չտեսանք որեւէ ապացույց ու վերլուծություն, որ բժիշկները սխալ ախտորոշում են տվել կամ սխալ բուժում են արել: Նույն փորձագետների հարցաքննության ժամանակ այնքան սխալներ ի հայտ եկան իրենց եզրակացություններում, որ սխալ եզրակացություններով փորձում են բժիշկներին դատապարտել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930