Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բաղդասարյան. Ազատազրկման վայրերում գտնվում են մարդիկ, որոնք հանիրավի են դատապարտված

Հունիս 12,2015 20:33

Հայաստանում կա՞ արդյոք դատական սխալ հարցին պատասխանելու համար բավարար է սոցհարցում անցկացնել, եւ ժողովուրդը իր չակերտավոր հիացմունքը կարտահայտի: Այս մասին հունիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Նա նկատեց, երբ  համեմատական է անցկացվում գերհզոր իրավական երկրների հետ ինչպիսին են ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը, ապա պարզ է դառնում, որ այնտեղ առկա է դատական սխալ:

«Այստեղից հետեւությունը մեկն է, աքսոմատիկ հետեւություն է. Ապացուցման ենթակա չէ, եթե գերհզոր երկրներում առկա է դատական սխալ, ուստի Հայաստանում եւս պետք է լինի դատական սխալ: Եկանք հաջորդ հարցին, ունե՞նք 1 նախադեպ որտեղ պետությունը արտահայտել է իր դիրքորոշումը եւ առկա է դատական սխալ, ցավոք, չունենք: Ստացվում է հետեւյալ պատկերը՝ խեղված ճակատագրեր ազատազրկման վայրերում, պետությունը, պետական լիազոր մարմինը, որն օրենքի ուժով կրողը եւ պատասխանատուն է դատական սխալի նկատմամբ, այնպես է խուսափում դատական սխալ բառից եւ ինչու չէ ցմահ ազատազրկված մեր եղբայրներից, քույրերից, ինչպես 19-րդ դարում սարսափում էին բորոտներից: Բայց եկեք անենք շատ կարեւոր հետեւություն, որ այնտեղ գտնվում են մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, մեր եղբայրները, մարդիկ, որոնք հանիրավի դատապարտված են: Այսինքն` ազատազրկման վայրերում կա X կոնտեգենտ, որը դատապարտված է հանիրավի»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930