Լրացել է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ստեղծման մեկ տարին, եւ նախաձեռնության անդամները նոր պահանջներ ունեն: Հունիսի 12-ին նրանք «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեցին դրանք:
«Վերացնել կարմիր գծերը, դա մնում է օրակարգում, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ: Սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ճամանակավոր եւ ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի եւ վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ: Նախկին տուգանքների եւ դրանց վրա եկած համաներման նկատմամբ այժմ հայտարարել ամբողջական համաներում, ապահովել մատչելի երթեւեկություն՝ ճանապարհներին համապատասխան նշանների հագեցմամբ եւ խաչմերուկների պատշաճ կարգավորմամբ»,- հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհուրդի անդամ Արմեն Եփրեմյանը:
Նա հավելեց, որ հունիսի 16-ին նախաձեռնությունը կազմակերպում է ավտոերթ, որը կմեկնարկի Մերգելյան ինստիտուտի շրջակայքից եւ կավարտվի Իսակովի պողոտայում՝ Ճանապարհային ոստիկանության շենքի դիմաց:
Արմեն Եփրեմյանի մեջբերեց նաեւ ճանապարհային ոստիկանության կայքից վիճակագրական տվյալներ, մասնավորապես՝ 2013 թվականի տվյալներով՝ պատահարների թիվը 2600 է եղել, իսկ 2014-ին՝ 2900. «Մենք ականատես ենք եղել նրան, որ պատահարների թիվն աճել է: Վիրավորների քանակը նախկինում 3700 է եղել, այժմ՝ 4100, մահացության թիվը կրճատվել է 295-ից 276, զուտ ամրագոտի կապելու շնորհիվ, որը կատարում են ճանապարհային ոստիկանները, ոչ թե տեսախցիկները, այսինքն՝ մեր ընկերների շնորհիվ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ