Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդը հեռացվել է քննությունից վարքի պատճառով

Հունիս 12,2015 18:20

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանից տեղեկացավ, որ  Հայոց  լեզու եւ գրականություն առարկայի քննության ժամանակ  մեկ դիմորդ հեռացվել է քննասենյակից, իսկ 4-ը բացակայել են՝ հիվանդության պատճառով:

Ինչ վերաբերում է հեռացված դիմորդին, Գոհար Չալումյանի ասելով, պատճառը վարքն է եղել:  ԳԹԿ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ հունիսի 9-ին կայացած Ֆիզիկա առարկայի քննության արդյունքները կկախվեն կիրակի օրը՝ հունիսի 14-ին, իսկ բողոքարկումը կլինի երկուշաբթի օրը՝  հունիսի 15-ին:

Քննական կարգի համաձայն` քննությունների արդյունքները հրապարակվում են տվյալ քննությունից հետո` 5-րդ օրը: Պաշտոնական հրապարակման հաջորդ օրն իսկ դիմորդը կարող է բողոքարկել` ժամը 9-18-ը` նույն կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930