«Այդ երկու տղաների ձերբակալությամբ իրականում փորձ է արվում փրկել Սյունիքի մարզպետի որդու կաշին: Իրականում Տիգրան Խաչատրյանը՝ այդ հանցագործը, պետք է պատասխան տա: Նա է եղել կազմակերպիչը, ու ես չեմ լռելու՝ մինչև նա չպատժվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մայիսի 2-ին Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տեղանքում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում տուժած Հարութ և Մուշեղ Զաքարյանների մայրը՝ տիկին Անահիտը՝ հավելելով, որ հենց Տիգրանն է զանգել կանչել իր տղային, ու հիմա փորձել նրան ներկայացնել վկայի կարգավիճակով՝ աբսուրդ է:
«Ի՞նչ վկա, նա ղեկավարն է, գլխավոր կազմակերպիչը, ու ես չեմ լռելու: Չգիտեմ՝ ինչու, բայց հույս ունեմ, որ նա ու նրա հանցավոր խումբը կպատժվեն»,- հավելեց տիկին Անահիտը:
Ի դեպ, վերջինս ասաց, որ իրենք լսել են, թե Տիգրան Խաչատրյանը և մասնակիցներից մի քանիսը կրկին փախուստի մեջ են: «Ասում են, թե Տիգրանն ու նրանց բարեկամ մյուս մասնակիցները փախուստի մեջ են: Փախել են նորից»,- ասաց մայրը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ 1in.am-ի կայքում