Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Պատրիկ Լորենը Շիրակի մարզում ավելացնում գործազուրկների թիվը

Հունիս 12,2015 17:15

Aravot.am-ին էին ահազանգել «Շիրակ» Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ից կրճատված մի քանի հսկիչներ՝ դժգոհելով, որ իրենց կարիքն այլեւս չկա. իրենց համատարած հեռացնում են աշխատանքից, քանի որ Ջրմուղը որոշել է անցնել աշխատանքային նոր մեթոդների: Նրանց ներկայացմամբ, այսուհետ բնակիչը ջրի վարձը պիտի վճարի իր սպառածի միջին չափով, հիմք ընդունելով նախորդ տարիներին իր ամսական վճարած գումարի մոտավոր չափը, իսկ հսկիչը երեք ամիսը մեկ պիտի այցելի բնակչին ու նկարահանող սարքով նկարի նրա ջրի հաշվիչի վրա սպառած ջրի ֆիքսված քանակը:

«Շիրակ» Ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը եւս ունի հիմնավորումները, իհարկե, նա՝ որպես մարդ, հասկանում է աշխատանքից ազատվածների դժգոհությունը. կան մարդիկ, որոնք տան միակ կերակրողն են, սակայն, ըստ նրա, կառույցը տեխնիկապես հզորացնում են, որի արդյունքում շատ դեպքերում մարդկային գործոնն այլեւս բացառվում է կամ մարդու դերակատարությունն այլեւս իմաստ չի ունենում:

Սակայն աշխատանքից հեռացվածները նեղվում են, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը (լուսանկարում) Շիրակի մարզում գործազուրկների բանակն է ավելացնում:

Մանրամասները՝ վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930