Շարունակվում են խորհրդարանական լսումները՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման թեմայով:
Իր ելույթում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, դիմելով նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ասաց. «Խորհուրդ եմ տալիս նամակը հետ ուղարկել, ոչ էլ կարդայիք»: Նա նկատի ուներ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակը, որտեղ մերժել է մասնակցել խորհրդարանական լսումներին՝ ասելով, որ կայքում իրենց ասելիքներն արդեն ասել են:
Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ «Ես սա գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք՝ իշխանությունների նկատմամբ: Ես առաջարկում եմ համապատասխան հետեւություններ անել: Այդ մարդն իրավիճակին չի տիրապետում ոչ թե քաղաքականության իրականացման, այլ նաեւ մասնագիտական առումով: Առաջարկում եմ նամակը հետ ուղարկել»:
Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, որ սկի նամակ էլ չի ուղարկել Բիբինը, որ հետ ուղարկեն, մեյլով՝ էլեկտրոնային փոստով է ուղարկել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ