Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենակ Բիբինը չի, լիքը «յան»-երով մարդիկ զբաղված են կողոպուտով, նստել լռում ենք». Գուրգեն Արսենյան

Հունիս 12,2015 16:46

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց. «Դրամի 16 տոկոս արժեզրկման պայմաններում սակավաջուր լինելու պայմաններում, հաշվի առե՞լ եք, որ այս ընթացքում 100 դոլարով իջել է գազի գինը: Դա լուրջ գումար է, որ արտացոլվի:

Երեւի ուզում էի ասել, որ 189 դոլարը սահմանի վրա դարձել է 165 դոլա՞ր: Եկեք հասկանանք, մենք այսօր գազի սակագնի հաշվարկում ունենք դրած՝ սահմանի վրա գազի գինը 189 դոլար, ուրիշ բան չունենք: Այլ փաստաթուղթ չունենք գրանցված»:

Իսկ Գուրգեն Արսենյանը հարցրեց. «Սակավաջրությունը կարող է անընդհատ կրկնվի, ի՞նչ ենք անելու, որ դա չդառնա փորձանք՝ ՀՀ քաղաքացու համար: Մենք կամաց-կամաց անցնում ենք փորձանքի ռեժիմի: Դա բնական մենաշնորհ է, ու շատ վատ է կառավարվում այդ կազմակերպությունը: Դուք ասացիք՝ իրենք 22 մլրդ-ի գնումներ արել են շուկայականից բարձր գներով: Շուկայականից բարձր գներով գնումներ կատարելը այդ հիմնարկի նկատմամբ հանցագործություն է կոչվում: Այդ հիմնարկի ցանկացած բաժնետեր կարար գար բռներ՝ շալվարները հաներ, ասեր՝ էս ի՞նչ եք անում, խի՞ եք ավիրում, խի՞ եք սնանկացնում իմ հիմնարկը: Ես չգիտեմ, որ դրա անունը կոչվում է տնտեսվարում: Դա տեղավորվում է Քրեական օրենսգրքում, դրա անունը ուրիշ բառ է»:

Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ այդ թալանի մեջ մենակ Բիբինը չի, լիքը «յան»-երով մարդիկ կան, որոնց մասին լռում են. «Դրա մասին չենք խոսում մենք, չգիտես ինչու, սենց սիրուն նստել ու լռում ենք: Լիքը «յան»-երով մարդ կա, որ զբաղված ա կողոպուտով, հետո սիրուն կանգնում ասում ա՝ բա մենք ի՞նչ կապ ունենք: Յան-եր լիքը կան, որոնք մասնակցում են այդ սխեմաներին: Մենք ի՞նչ պետք է անենք, որ այդ ֆորմուլայից կարողանանք դուրս գանք: Սա մեր ժողովրդի համար կենսական հարց է»:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Իհարկե, դուք ճիշտ եք: Մենք այստեղ գործառույթ չունենք, չենք կարող մտնել սեփականատիրոջ շահույթի մեջ ՀՀ օրենքներով»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930