ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն արդեն քանիցս հայտարարել են , որ հոսանքը 7 դրամով է թանկանալու:
Aravot.am-ը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդեն հաշվարկներ կա՞ն, էլեկտրաէներգիան 7 դրամ թանկանալու պարագայում որքան գնաճ է սպասվում եւ հոսանքի թանկացումն ինչպիսի՞ հետեւանքներ կթողնի տնտեսության վրա, այն դեպքում, երբ անցյալ տարվա տարեվերջից սկսած՝ դրամ-դոլար տատանումների հետեւանքով տնտեսությունում առաջացած ցնցումը մեղմելու նպատակով, կառավարությունն արդեն քանի ամիս է՝ մի շարք գործիքներ է կիրառում:
Պարոն Խաչատրյանն ասաց, որ դեռեւս նման հաշվարկներ չկան, քանի որ պետք է ոլորտ առ ոլորտ հաշվարկել, եւ դա պետք է անեն այն մարմիները, որոնք զբաղվում են տնտեսական քաղաքականության մշակմամբ. «Այն, որ բոլոր ոլորտների վրա ազդելու է, դա ակնհայտ է, իրականում սա տնտեսության համար մեծ հարված է: էլեկտրաէներգիայի գնի թանկացումը չի կարող ազդեցություն չունենալ ամբողջ տնտեսության վրա, որովհետեւ մենք բոլորս այդ ծառայությունից օգտվում ենք: Շատ քիչ մարդիկ կան, որոնք արեւային կամ քամու էներգիա են օգտագործում:
Կարդացեք նաև
Սկսած հրուշակեղենի եւ այլ ապրանքների արտադրության հոսքագծերից, որոնք հոսանքով են աշխատում, ռեստորանային բիզնեսում եւ այլն, անմիջականորեն իրենց վրա կրելու են էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը»:
Վիլեն Խաչատրյանի նախնական հաշվարկներով, եթե օրինակ` քաղաքացին սպառում է 300 կիլովատ էլէներգիա, եւ այդ գումարի համար վճարում էր ասենք՝ 12 հազար դրամ, ապա հիմա պետք է վճարի 14 հազար դրամ, այսինքն` երկու հազար դրամ ավելի, ինչն, ըստ տնտեսագետի, մասնավորապես աղքատ զանգվածի վրա իր բացասական ազդեցությունը կթողնի. «Ինքն իրականում պետք է կարողանա իր ծախսերը հոգալ, բայց իր թոշակն այս ժամանակահատվածում չի բարձրացել, այսինքն` նա ունի լուրջ խնդիր այդ ծախսերը հոգալու համար, սա լրացուցիչ բեռ է: Մի կողմից բարձրացնում են, մյուս կողմից` ասում են սոցիալական բեռը թեթեւացնում ենք, բայց սա դառնում է մուկն ու կատուի պատմությունը:
Ամբողջ ազգաբնակչության վրա սա ծանրություն է լինում, նման տիպի ծախսերի միջոցով կարող է տնտեսությունը նույնիսկ,աճ ցույց տա, աճ ցույց տա նրա համար, որովհետեւ գնաճ է տեղի ունենալու ու դրամական արտահայտությամբ, նախորդ տարվա համեմատությամբ, ՀՆԱ-ն աճելու է, բայց տակը տնտեսական արդյունքը չկա: Իրականում տնտեսությունը վնասներ է կրում»:
Պարոն Խաչատրյանը փաստեց, որ այս թանկացումը հենց ՀԷՑ-ի վրա էլ է թանկ նստելու, քանի որ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվելու են: Ըստ տնտեսագետի, արդեն իսկ կրճատվել են. «Այս տարվա առաջին եռամսյակում Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 12 տոկոսով կրճատվել են, առաջին եռամսյակից հետո 4 ամիսների ընթացքում կրճատվել են 8 տոկոսով, այսինքն` էլեկտրաէներգիայի արտադրությունն անգամ կրճատվել է, իսկ սակագնի բարձրացումից հետո լրացուցիչ է կրճատվելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կապիտալի ոսկե կանոնը Պահանջարկն է, որ ծնում է առաջարկ:
Մեր ժողովրդին ՀՀ Կառավարությունը Պուտինի հետ ձեռ-ձեռի քշում են մեր երկրից Չե, որ իրենց Հայաստանը պետք է առանց հայերի:
Հարգելիներս մեզ մոտ բիզնես չկա կա մենաշնորհային չարչիություն շաքարավազի, ալյուրի, շինանյութի, դեղորայքի և այլնի և այլնի: Իսկ իրական բիզնեսը լինում է առաջին հերթին արտադրություն առողջ, մրցակցային, առաջադիմական, նորարական: Իսկ մերոնք ուղղակի վախկոտներ են վախենում եմ մրցակցությունից: 1991թ – ից ի վեր ես դեռ չեմ լսել որ այսինչ այսինչ մարդը Հայաստանում սնանկացել է, կամ այսինչ ընկերությունը վաճառում է իր բաժնետոմսերը պարտքերը մարելու կամ ներդրումային ներգրավելու համար: Բիզնեսը գրագետ չէ մերոնք կարծում են, որ հաշվապահին ասեցին մենեջեր ուրեմն էտ է որ կա կամ մարքետինգ ասել մեր մեծերը անունը կան ամանումը չկա: