Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԿԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում են խոցելի խմբի երեխաները

Հունիս 12,2015 16:28

Հունիսի 12-ին «Երեխաների խոցելի խմբի մասնագիտության կողմնորոշման աջակցություն» ծրագրի շրջանակում Արմավիրի, Կոտայքի մարզերի և Երևանի խոցելի խմբի շուրջ 70 երեխա ճանաչողական այցով եղան ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, ապա այցելեցին ՏԿԱԻ նախարարություն: Ծրագիրն իրականացվում է նախարարության և «Ռոտարի» Երևանի ակումբի հետ համատեղ:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում երեխաները ՀՀ ՏԿԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ , փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի, ակադեմիայի առաջին պրոռեկտոր Սայաթ Շիրինյանի, «Ռոտարի» ակումբի ներկայացուցիչների գլխավորությամբ ծանոթացան կրթական համալիրի գործունեության առանձնահատկություններին, շրջայց կատարեցին հաստատության լսարաններում, 911 ծառայության բլոկում, մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարանում, որը հարուստ է նաև խոցելի խմբերի համար նախատեսված գրքերով: Շրջայցի ավարտին Փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, գնդապետ Սամվել Շահմուրադյանը և հակահրդեհային պատրաստվածության ցիկլի պետ, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը պատասխանեցին երեխաների հարցերին:

1679

ՏԿԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ,  փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ այս ծրագրի նպատակն է աջակցել Երևանի և մարզերի ծնողազուրկ, հաշմանդամ, անապահով ընտանիքների, ռիսկային խմբերի, խնամքի հաստատություններում բնակվող 12-16 տարեկան երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում: «Փրկարարները պետք է զինված լինեն նաև գիտելիքներով, որպեսզի կարողանան օգնել և իրենց, և իրենց կարիքն ունեցողներին: ՏԿԱԻ նախարարի հետ պայմանավորվածություն կա, որ խոցելի խմբի երեխաներն այս ակադեմիայի բոլոր ֆակուլտետներում կարող են սովորել անվճար»,-նշեց Ա. Պետրոսյանը: Նրա խոսքով` ակադեմիայի 350 շրջանավարտ ներկայումս աշխատում է նախարարության համակարգում՝ տարբեր պաշտոններում:

ՏԿԱԻ նախարարությունում երեխաների խմբին ընդունեց ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Նա անդրադարձավ նախարարության ստեղծման պատմությանը, ձեռքբերումներին, 911 ծառայությանը, հավելելով, որ այս տարեվերջին Հայաստանը,հավանաբար, կմիանա INSARAG միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին: Նախարարությունն այն միակ պետական մարմինն է, որի համակարգում աշխատում է 30 սայլակավոր հաշմանդամ: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը պատասխանեց երեխաների հարցերին:

Հանդիպման ավարտին «Ռոտարի» ակումբի նախագահ Լիլիթ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար, որը շարունակական է լինելու: «Այս հանդիպումից հետո ես հպարտ եմ, որ մենք ունենք այսպիսի փրկարարական համակարգ և համոզված եմ, որ դուք միշտ մեր կողքին եք»,-ասաց նա:

Նախարարություն ճանաչողական շրջայցն ավարտվեց երեխաների այցելությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն,որտեղ նրանք ծանոթացան 911 ծառայության աշխատանքային գործընթացին։

ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ

    ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930