«Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը». հունիսի 22-26-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում փաստաթուղթ է դրվելու քվեարկության, որտեղ նման ձեւակերպում կա։ Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ցավով է նշում, որ այս բանաձեւն ընդունվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կարծես թե առավելություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։
«Իհարկե ներքին քարոզչության համար մեր պատվիրակությունը կարող է մեկնաբանել, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի ճնշման տակ, բայց ներեցեք հիմար չկա։ Պատճառները պետք է փնտրել հայկական խորհրդարանական դիվանագիտության անողնաշարության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ