Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացիները շուտով կկարողանան որոնողական համակարգերին ստիպել հղումներ ջնջել. РБК

Հունիս 12,2015 15:18

Ռուսաստանի Պետդումայի ինֆորմացիոն քաղաքականության հանձնաժողովը կոչ է արել առաջին ընթերցմամբ ընդունել «մոռացության մատնելու մասին» օրինագիծը: Հանձնաժողովը մի շարք դիտողություններ ունի, որոնք կարող են նախագծի երկրորդ ընթերցումից առաջ ընդունվել: Այս մասին, ըստ «РБК»-ի, ասել է հանձնաժողովի ներկայացուցիչ Լեոնիդ Լեւինը:

Եթե փաստաթուղթն ընդունվի, քաղաքացիները կկարողանան որոնողական համակարգերից պահանջել, որպեսզի ջնջեն իրենց մասին ոչ հավաստի, հին (ավելի քան 3 տարվա) կամ «օրենքի խախտմամբ տարածված» տեղեկատվությունը: Նախագծում կա բացառություն. որոնողական համակարգերը պարտավոր չեն լինի ջնջել քաղաքացիների կողմից իրականացված հանցագործությունների մասին հղումներն այնքան ժամանակ, մինչեւ նրանց դատվածությունը չհանվի:

Մեկ այլ օրինագծով, որը ներկայացվել է մայիսի 29-ին, հղումները ջնջելու պահանջը մերժելու դեպքում, դատարանի որոշմամբ, որոնողական համակարգերին կկարողանան ստիպել տուգանք վճարել, մուծել: Այդ գումարը կազմում է 100 հազար ռուբլուց մինչեւ 3 միլիոն ռուբլի:

Նշվում է, որ քաղաքացին առանց դատարանի որոշման միայն կարող է խնդրել, որ որոնողական համակարգը հեռացնի իրենց մասին անցանկալի հղումները: Իսկ նրանց պարտադրել կարող են միայն դատարանի որոշմամբ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930