Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ուզում է Նազարյանի ձեռքով ՀԷՑ-ին պատժել

Հունիս 12,2015 15:07

Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հիմնավորումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ասաց. «Մամուլում գրված էր, որ բացարձակապես ՀԷՑ-ի միայն վատ կառավարումն է, որ մեզ այս վիճակին է հասցրել: Դուք նշեցիք, որ Աստծո մատն է խառը, տվյալ դեպքում, կարծում եմ, սատանան է խառնել: Ուղղակի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի բացասական փոփոխությունը հանգեցրել է այս վիճակին, եւ սուբյեկտիվ գործոնները, որոնք նշեցիք, ավելի ցցուն են դարձել: Խոսքը վերաբերում է անհրաժեշտ ընթացիկ վերահսկողության պակասին եւ ի վերջո վատ կառավարմանը: Ստացվում է, որ մենք այսօր  նորից արձագանքողի դերում ենք: Եթե ունենայիք վերահսկողություն, որ կարողանայիք ընթացիկ վերահսկողություն անել եւ բոլոր ծախսերը, որոնք չեն համապատասխանել, իրավունք ունենայիք պակասեցնելու այդ սակագինը: Ձեզ պիտի տրվի այդ հնարավորությունը»:

Ըստ Արտակ Դավթյանի, Նազարյանը պետք է իրավունք ունենա պատժելու, պետք է պատժաչափ սահմանվի. «Ձեր լիազորությունները պիտի ավելացնենք, բայց պատրաս՞տ եք, որ ձեր հաշվետվողականությունը բարձրանա»:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ լիազորությունների ավելացումը պատգամավորների որոշելու խնդիրն է: Նա ասաց, որ ՀԷՑ-ը ամեն տարի հայտում մեծ ծախսեր է ամրագրում, բայց իրենք ամեն տարի դրանք մերժել են: Չնայած դրան, ՀԷՑ-ը ամեն տարի նորից նույն ծախսերը գրում է՝ իմանալով, որ հանձնաժողովը մերժելու է դրանք: Նազարյանն ասաց, որ նույնիսկ հայտում այնպիսի զավեշտալի ծախսեր են նշել, որոնց մասին չի ուզում պատմել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930