Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «ՀԷՑ-ը պիտի «Նաիրիտը» թողներ առանց հոսանքի, նաիրիտցիները դուրս կգային փողոց»

Հունիս 12,2015 14:35

Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարց ուղղեց, արդյոք կառավարությունը «Նաիրիտի» համար միջնորդե՞լ է, որ պարտքերը չմուծվեն, չեն մուծվել ի վերջո: Պարտքերի մեջ 30 տոկոսը կազմում է բնակչությունը: Ո՞նց է եղել, որ պարտքերը ներվել են:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Թե ինչի է «Նաիրիտը» պարտք մնացել ՀԷՑ-ին, անկեղծ իմ կարծիքը կարող եմ ասել՝ պիտի չմնար պարտք, պիտի անջատեր, հենց մի ամիս պարտքը եղավ, պիտի անջատեր ու «Նաիրիտը» թողներ առանց հոսանքի: Հետո նաիրիտցիները դուրս կգային փողոց, կգնայիք նաիրիտցիների կողքը կկանգնեիք ու կասեիք՝ «Նաիրիտի» հոսանքն անջատեցին: Դա իմ ֆունկցիան չէ, իմ ձեռքն այդտեղ չի հասնում»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հարցրեց. «Ես ուզում եմ հասկանամ՝ իսկապե՞ս համարում եք, որ ձեր հանձնաժողովը որեւէ պատասխանատվություն չի կրում ՀԷՑ-ի 106 մլրդ պարտքի համար: Դուք հայտերը վերցնում եք, պլանավորում եք գործունեությունը ու այնպես եք պլանավորում, ծախսեր ու սակագին հաստատում, որ գիտեք, որ չպիտի պարտքեր կուտակվեն, այլապես ձեր ֆունկցիաներն անիմաստ կլինեին: Ես չեմ հասկանում, դուք պիտի արգելեիք բարեգործությունը, պիտի նամակ գրեիք, ահազանգ բարձրացնեիք, որ դուք վնասով եք աշխատում, ի՞նչ իրավունք ունեք բարեգործություն անեք: Ինչո՞ւ եք տարիներ շարունակ, մոտ 11.5 տոկոս կորուստներ հաստատում: Վրաստանում 8 տոկոս է: Հաստատում եք 11.5 տոկոս, նրանք էլ տալիս են 13.7 տոկոս: Չեմ հասկանում, ինչի՞ չեք վերահսկում, եթե չվերահսկեք մենաշնորհը, բնական է, որ չարաշահումներ կանի: Կներեք, ձեր անգործությունն ու այսպիսի մոտեցումն անհասկանալի է»:

Նազարյանը պատասխանեց, որ Լեւոն Զուրաբյանը հանձնաժողովի մասին օրենքը չի կարդացել ու չգիտի, թե ինչ գործառույթներ ունի Նազարյանը. «Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում եւ կրելու է: Այն, ինչ մեզ վերապահված է, փորձել ենք անել թափանցիկ, բաց ու հրապարակային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930