Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդը Գրիշա Վիրաբյանի գործով հայտարարություն է տարածել

Հունիս 12,2015 14:09

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին հաղթած Գրիշա Վիրաբյանի գործի վերաբացման կապակցությամբ:

Հիշեցնենք՝ Գրիշա Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 23-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Ոստիկանությունում նրան ծեծի էին ենթարկել, իսկ հաջորդ օրը անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատության են ենթարկել։ 2012 թվականի հոկտեմբերի ամսին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը կառավարությանը պարտավորեցրել էր Գրիշա Վիրաբյանին 31 հազար եվրո փոխհատուցում տալ:

ԵԽ նախարարների կոմիտեն այսօր տարածած հաղորդագրությունում հետաքրքրություն է ցուցաբերել գործի վերաբացման կապակցությամբ եւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ եւ անմեղության կանխավարկածի պահպանմամբ քննություն իրականացնել:

ԵԽ-ն Հայաստանի իշխանություններին նաեւ կոչ է արել, որ ապահովեն քննության արդյունավետ, անկախ, ադեկվատ եւ օբյեկտիվ ընթացքն, որը պետք է ուղղված լինի դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր քաղաքական դրդապատճառները բացահայտելուն: Նրանք նաեւ խնդրել են ԵԽ-ին տեղյակ պահել գործի ընթացքի մասին:

ԵԽ նախարարների կոմիտեն նաեւ գոհունակություն է հայտնել Հայաստանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով քրեականացվում են պետական պաշտոնյաների կողմից իրականացված խոշտանգումները եւ կոչ է արել իշխանություններին ցույց տալ հաջորդ քայլերը եւ մնացած նախագծերի ընդունման ժամանակացույցը եւ դրանք անհապաղ ընդունել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930