Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու է Բիբինը մեր հաշվին բարեգործություն արել՝ Նազարյանը չգիտի. «Ոչ էլ ինձ հետաքրքիր է իմանալ»

Հունիս 12,2015 14:03

Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ «Դուք տեղյա՞կ էիք, թե ինչ բարեգործություններ են արել ՀԷՑ-ում: Սա բեռ է, ծախս է, որ իմ հարցին, բոլոր հարկատուների հաշվին մարդիկ արել են հետեւյալ բարեգործությունները մանկապարտեզներ, մանկատներ, ծերանոցներ, Հովիկ Աբրահամյանի եկեղեցին, մանկատներում ապրողների ամուսնություններ եւ հազար ու մի ծախսեր: 7 հատ եկեղեցի են վերանորոգել, ի՞նչ իրավունքով, ո՞վ է թույլ տվել, ո՞վ է նրանց դիմել՝ այս բարեգործություններն անելու համար: Կառավարությունը չէ՞ր կարողանում Բիբինին ասել, որ ինչի՞ ես այս բարձր տոկոսներով վարկեր վերցնում, որ հետո դառնալու էր պարտք»:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, այդ բարեգործությունը, ինչ հիմա թվարկում եք, գիտեմ կամ մամուլից, կամ ձեր հրապարակային ելույթներից, որովհետեւ պարոն Բիբինը իր սեփականատերերի հետ միասին կարող են իրենց շահույթի հաշվին բարեգործություն անել: Ինչ չափի, ինչ սահմանի՝ իրենց իրավունքն է: Եթե ցույց կտաք ՀՀ որեւէ օրենք, որը մեզ կամ ձեզ հնարավորություն է տալիս ասել, թե ինչի եք դուք բարեգործություն անում, ուրեմն ես կասեմ, որ մենք մեր տեղում չենք: Այդ բարեգործությունները որեւէ ուրիշ երկրում չեն արել, մեր երկրում են արել: Հիմա ինչի է արել, խի է արել՝ չգիտենք, ոչ էլ ինձ հետաքրքիր է իմանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930