Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործ է քննվում: Այդ գործի շրջանակներում անհրաժեշտության է առաջացել խուզարկություն կատարել Իջեւան քաղաքում գտնվող Հ. Ներսիսյանի առանձնատանը: Խուզարկություն կատարելու համար եղել է դատարանի որոշում: Հունիսի 9-ին մարզային քննչական վարչության քննիչը փորձել է Հ. Ներսիսյանի առանձնատանը խուզարկություն կատարել, սակայն 10-12 երիտասարդներ դրան խոչընդոտել են: Այդ կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(«Գործի բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»): Այդ գործի շրջանակներում ձերբակալվել է 4 հոգի, որից մեկը 2015թ. մարտի 15-ին Իջեւանի ավագանու ընտրություններում 21 թեկնածուներից ամենաքիչ ՝ 87 քվե ստացած Էդգար Ամիրյանն է:
Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ ձերբակալվածների թիվն առաջիկայում կավելանա: Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը հունիսի 12-ին Հ. Ներսիսյանի առանձնատանը խուզարկություն է կատարել, սակայն քրեական գործի համար էական ապացույցներ չեն հայտնաբերվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Էդգարի կեղծ վկայականով աշխատելու և պետությունից աշխատավարձ ստանալու գործը դատարանում քնեց, հիմա խաղ են անու*մ:Տղեն բռնիչների օգնականն է հետն էլ ՀՀԿ ական ու սերժական, հետն էլ…հայի տղա* է…
Գայլերը իրենց ոհմակում թույլերին և վիրավորներին չեն խնայում , ավելորդ բեռից ազատվելու համար սովորաբար խժռում են …
ՈՂԲԱՄ ՎԻՃԱԿԴ ԽԱԺԱԿ