Այսօր ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների կոմիտեն հաստատել է 2016 թվականի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառույթների եւ հարակից ծրագրերի ֆինանսավորման օրինագիծն, որով օժանդակություն է ցուցաբերվում Հայաստանին եւ այս տարածաշրջանին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Մինչ Հարավային Կովկասի երկրների ֆինանսավորումը հատուկ առանձնացված չէ, վերոնշյալ ծրագիրը կարեւորել է Սիրիայի փախստականներին, քրիստոնյաներին եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմից ու Իսլամական պետության գործողությունների տուժած այլ փոքրամասնություններին հավելյալ օգնություն տրամադրելու հարցը:
Հանձնախմբի խորհրդի համանախագահներ Անտոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը նշել են. «Հանձնախումբ հետեւողականորեն պաշտպանել է Մերձավոր Արեւելքում վտանգի տակ գտնվող ազգային փոքրամասնություններին ֆինանսավորելու ծրագիրը եւ աջակցում է Ներկայացուցիչների պալատի օրինագծի դրույթներին ու զեկույցին, որոնք աջակցում է վերաբնակեցմանը: Մենք կոչ ենք անում Կոնգրեսին եւ վարչակազմին նաեւ ֆինանսավորում ապահովել Հայաստանում ապաստան գտածների համար»:
Զեկույցը, վերջապես, ճանաչում է Թուրքիայի աճող ավտորիտարիզմը, կոչ է անում «Պետքարտուղարին շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունները եւ հայտնել լրատվամիջոցների ազատության, ուժերի տարանջատման, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության կարեւորության մասին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ