Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված նոր բարեփոխումները քրեակատարողական համակարգում

Հունիս 12,2015 13:10

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը շարունակում է ձեռնարկել է քայլեր, որոնք ուղղված են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի մատակարարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: ՀՀ արդարադատության նախարարի 2015թ. հունիսի 11-ի հրամանով համապարփակ իրավական կարգավորում են ստացել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդով ապահովման հետ կապված հարաբերությունները և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՔՀ-60-Ն հրամանը:

Հրամանով կանոնակարգվել են սննդի ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի և սննդի քանակի և որակի հսկողության կարգի ու ձևերի հետ կապված հարաբերությունները: Հրամանով նախատեսվել են հստակ մեխանիզմներ, որոնք ուղղված են քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետներում ճաշացուցակը կազմելուն, ճաշատեսակների բազմազանությունը ապահովելուն, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց դրա մասին տեղեկացնելուն, նախատեսվել են դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի որակի և մատակարարման գործընթացի հսկողության համար մեխանիզմներ: Մասնավորապես հրամանով ամրագրվել է «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանի> վարման պահանջ, նախատեսվել է պատասխանատու հերթապահի ու բժիշկի կողմից ճաշերի պատրաստման քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս, ստուգելով ճաշի քանակը և որակը, այսուհետ պարտավոր կլինեն են համապատասխան եզրակացություն ներկայացնել:

Հատուկ ուշադրության է արժանի հրամանի այն կարգավորումը, որի համաձայն՝ Դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միան անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները և գումարը: Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը պետք է պարզի կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր տվյալ օրը չեն օգտվելու /չեն ցանկացել օգտվել, գրավոր հրաժարվել են/ քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից:

 

 ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930