«Դիմեք Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակներին»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ ի՞նչ զգացողություն եք ունենում Գագիկ Ծառուկյանին կրկին Սերժ Սարգսյանի կողքին տեսնելով, այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Այն դիտարկմանը, ինչո՞ւ իր ելույթում մոռացության մատնեց այն իրադարձությունները, որ ԲՀԿ-ն այլընտրանքից դարձավ ընդդիմություն, խմբակցության, կուսակցության ղեկավարներ փոխեց, Վահան Բաբայանը պատասխանեց, թե շրջանցելու միտում ամենևին չունի:
Հարցին ինչու՞ Նիկոլ Փաշինյանի՝ Հովիկ Աբրահամյանին տված հարցի ժամանակ ինքը ստանձնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանի դերը, Վահան Բաբայանն այսպես արձագանքեց. «Ոչ ոք իրավունք չունի իր լիազորություններից դուրս անիմաստ հայտարարություններ անել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ու խոսել այն մարդկանց մասին, որոնց մասին ինքն ընդհանրապես չի կարող խոսել: Եվ դրա համար նման դեպքերում ճիշտ է միջամտելը, որ խոսեն իրենց ծրագրերի մասին»:
Լրագրողներից հակադարձեցին, թե Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր Գագիկ Ծառուկյանի մասին, ինքը դեռ քաղաքականություն չէր մտել, Վահան Բաբայանը պատասխանեց. «Քաղաքականությունը մարաթոն չէ, թե ով շուտ պետք է մտնի և դուրս գա: Վազքուղի դուրս չենք եկել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ