Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է 21-ամյա երիտասարդին անչափահասի կողմից դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հունիս 12,2015 12:59

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 21-ամյա Ա.Խաչիկյանին պատճառված մարմնական վնասվածքի հանգամանքները, շարժառիթը։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառվել է 2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, թիվ 111 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անչափահասի կողմից։

Նախնական քննության արդյունքների համաձայն՝ տարաձայնությունն սկսվել է Լուկաշինի փողոցի վրա գտնվող դեղատան մոտ՝ հայհոյելու պատճառով, ապա գնացել են նշված դպրոցի հետնամասում գտնվող տարածք՝ պարզաբանումների համար։ Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ անչափահասը կտրող-ծակող առարկայով հարվածել է Ա.Խաչիկյանի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք ու դիմել փախուստի։

Անչափահասն ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ցուցմունք տվել՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Մինչդատական վաչությունում ձեռք բերված ապացույցների համակցությամբ անչափահաս տղային առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930