Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Զինծառայողը և նրա ծնողները չեն կարողանում ծանոթանալ առողջական վիճակի հետազոտման փաստաթղթերին

Հունիս 12,2015 12:56
gaxtniq

2015 թ-ի հունիսի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ-ի հունվարին զինվորական ծառայության զորակոչված իր որդու՝ Ա. Բ-ի մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել: Տվյալ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ: Զինծառայողի հայրը, դիմել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկին և պահանջել իր որդու առողջական վիճակի հետազոտման ակտի պատճենը, որին ի պատասխան, նրան հայտնել են, որ Ա. Բ-ի առողջական վիճակի հետազոտման փաստաթղթերը համարվում են ռազմական գաղտնիք:

Այսպիսով, վերստին արձանագրում ենք, որ պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների կողմից շարունակվում է խախտվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված անձի իրավունքը՝ համաձայն որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է դադարեցնել զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու արատավոր պրակտիկան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930