Որպես քաղաքական ուժ ՀԱԿ-ը ոչ միայն ավարտ է ունենալու, այլ` շատ վատ ավարտ: Համենայն դեպս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համագործակցում կամ համագործակցել են ՀՅԴաշնակցության հետ, վատ ավարտ են ունեցել, կամ ունենալու են»: Հիշեցնենք, բոլորովին վերջերս Դաշնակցությունը «Հրաշալի քառյակ»-ի կազմում համագործակցում էր` այդ թվում ՀԱԿ-ի հետ, հետեւաբար…
Բայց Զուրաբյան-ՀՅԴաշնակցությունը, իսկ եթե ավելի ճիշտ ասենք` ՀԱԿ-ՀՅԴ աղմուկի միայն վերջին հատվածը ներկայացրեցինք հիմա: Ամեն ինչ սկսվեց անցած երեքշաբթի, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրինագիծը, եւ երբ կողմերը միմյանց մեղադրեցին… ՀՅԴ-ն` ՀԱԿ-ին «ընտրակեղծիքների մեջ մասնագիտացված լինելու», ՀԱԿ-ը` ՀՅԴ-ին` «իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ»:
Անկեղծ ասած` մենք ամենեւին ցանկություն չունենք խորացնելու հնչած մեղադրանքները, փոխարենը ցանկություն կա պաշտպանելու մեղադրվածներին: Օրինակ, ՀԱԿ-ը, որքան էլ պնդի ՀՅԴաշնակցությունը կամ անձամբ պարոն Արծվիկ Մինասյանը, ամենեւին էլ մասնագիտացված չէ ընտրակեղծիքների մեջ: Ոչ թե որովհետեւ հեռու է դրանցից այլ որովհետեւ ՀԱԿ-ի կատարած ընտրակեղծիքներն ամենեւին էլ մասնագիտորեն արված չէին: Ասենք, 1996-ին, երբ ՀԱԿ-ի` այն ժամանակ իշխանություն կազմող տղերքը վերընտրվեցին (վերընտրվեցի՞ն) ընդդիմությունը պաշարեց ԱԺ-ի շենքը, հարձակվեց շենքի վրա, իսկ իշխանությունը, որը, հիշեցնենք, ամենեւին էլ ռեժիմը չէր, այլ` այսօրվա ՀԱԿ-ի ՀՀՇ-ական ժողովրդավարները, տանկեր լցրեցին մայրաքաղաքի փողոցները: Վերջիններս, ճիշտ է, չկրակեցին, բայց միայն նրանց հայտնվելը` խաղաղ բողոքավորների դիմաց, արդեն իսկ կրակոց էր:
Անշուշտ սա չի նշանակում, որ այսօրվա ՀԱԿ-ի ներկայացուցիչները այն ժամանակ մասնագիտացել էին ընտրակեղծիքների մեջ, բայց երբ ինչ-որ բան մասնագիտորեն չես անում, դա դեռ չի նշանակում, որ այդ բանը չես անում: Իրականում այդօրվա ՀԱԿ-ի ներկայացուցիչների ընտրակեղծիքները, եթե համեմատենք այսօրվա իշխանության ընտրակեղծիքների հետ, ապա անհամեմատ ավելի կոպիտ էին, չքողարկված, բռնություններով ուղեկցվող, հետեւաբար` ոչ մասնագիտորեն իրականացված:
Կարդացեք նաև
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի» այսօրվա համարում