Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում մեկնարկող խաղերի մասին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 12,2015 12:16

Հասկանալի է, որ հատկապես Հայաստանի համար այս խաղերը ոչ այնքան մարզական, որքան՝ քաղաքական նշանակություն ունեն։ Սկսենք նրանից, թե ինչքան բուռն բանավեճեր եղան այն հարցի շուրջ, թե արդյոք Հայաստանի մարզիկները պետք է մեկնեն Բաքու։ Բանավիճող կողմերից յուրաքանչյուրը բերում էր իր հիմնավորումները։

«Դեմերի» հիմնավորումները հայտնի են. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ հակամարտության մեջ են, վերջին շրջանում Ադրբեջանը ամեն օր գնդակոծում է սահմանամերձ բնակավայրերը, դիվերսիաներ է իրականացնում, հակահայկական քարոզչություն է ծավալում՝ որտեղ պատահի։ Եվ իհարկե՝ Ռամիլ Սաֆարովի դեպքը։ Դրա լույսի ներքո Հայաստանի պատվիրակների անվտանզությունը Բաքվում շատերին է մտահոգում։ Թեպետ մյուս կողմից էլ նշվում էր, որ Ադրբեջանը ամեն ինչ կանի, հայ մարզիկների անվտանգության համար բոլոր պայմանները կապահովի, որպեսզի աշխարհին ցույց տա, թե որքան տոլերանտ երկիր է եւ այլն։

Սակայն հաղթեց այն տեսակետը, որ Հայաստանը պետք է այդ խաղերին մասնակցի։ Նշվում էր, որ նախ՝ սա մարզական խոշոր ստուգատես է, առաջինը, եվրոպականը, եւ Հայաստանը պարզապես իրավունք չունի բաց թողնել դրանց մասնակցելու հնարավորությունը։

Մենք այժմ էլ չգիտենք, թե որն էր ճիշտ։ Որովհետեւ այս հարցում բազմաթիվ գործոններ եւ խնդիրներ են միահյուսված, դրանք միանշանակ պատասխան չունեն։ ՀԱՕԿ-ը պատասխանատվություն է իր վրա վերցրել եւ որոշել մասնակցել Խաղերին։ Ենթադրում ենք, որ այդ որոշումը հեշտ չի տրվել։

Բայց, քանի որ արդեն մեր մարզիկները Բաքվում են, մեզ մնում է հուսալ, որ նրանք արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանը։ Բոլորս էլ երկրպագում ենք նրանց եւ միայն հաջողություն մաղթում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930