Այն, որ այս պատմությունը խորը արմատներ ունի, այդ մասին Գորիսում գրեթե բոլորը գիտեն։ Զաքարյանների եւ Խաչատրյանների հարաբերությունները միշտ էլ լարված են եղել։ Զաքարյաններն ակնհայտ ցույց են տվել, որ Խաչատրյանները չեն կարող իշխել իրենց։ Ավելին՝ Մուշեղ Զաքարյանը 2013թ. մարզպետի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի մտերիմ ընկերն է եղել։ Ուստի մայիսի 2-ի դեպքը զարմանք չի հարուցել որեւէ մեկի մոտ։
Եվ այսպես, նշված օրը Սուրիկ Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, իր «Բրաբուս» մակնիշի 077 QQ 77 համարանիշով ավտոմեքենայով մի քանի անգամ անցել է Գորիսի Անկախություն փողոցով, որտեղ իր մեքենայով կանգնած է եղել Մուշեղ Ջաքարյանը՝ ընկերների հետ։ Հերթական շրջապտույտի ժամանակ Տիգրանն իր մեքենայով հարվածել է Մուշեղի մեքենային, ինչից վնասվել է վերջինիս մեքենայի հայելին։ Հարվածից հետո Տիգրան Խաչատրյանը կանգնեցրել է իր մեքենան եւ Մուշեղից պահանջել. «Քշի՛ հետեւիցս»։ Սակայն Մուշեղի ընկերները նրան խորհուրդ են տվել չգնալ: Մուշեղը լսել է։
Ավելի ուշ Տիգրան Խաչատրյանն անձամբ է զանգահարել Մուշեղին եւ ասել. «Պիտի հանդիպենք»։ Բայց Մուշեղն էլի չի գնացել։ Արդեն ուրիշ մարդիկ են զանգահարել Մուշեղին եւ պարտադրել՝ պիտի գաս։ Զանգերի տեղատարափի ճնշման տակ Զաքարյան եղբայրները՝ Հարութն ու Մուշեղը, որոշել են, ի վերջո, գնալ, հանդիպել մարզպետի որդուն՝ հասկանալու համար, թե ինչու է այդքան համառորեն ցանկանում տեսնել Մուշեղին։
Երկու եղբայրները միայնակ՝ առանց ընկերների, գնացել են պայմանավորված վայրը՝ Գորիսի Ադղի գյոլ կոչվող տարածք։ Եվ այնտեղ տեսել են, որ իրենց մի «զորք» է սպասում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նշված տարածքում Ջաքարյաններին սպասելիս են եղել Սյունիքի մարզպետի երկու որդիները՝ Տիգրան Խաչատրյանը, Տրդատ Խաչատրյանը, վարորդի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, Յուրկան, որ մարզպետի բարեկամն է, մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը՝ Աղալարը, նրա որդին՝ Էյները, Սյունիքում հայտնի Շահումը, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիսը, եւ Գորիսի «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սուրեն Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Հավաքվածների ու Զաքարյան եղբայրների միջեւ սկսված խոսակցությունը վերածվել է անհասկացվածության, ինչն էլ ավելի ուշ դաժան ծեծի պատճառ է դարձել։ Եվ լուրեր կան, որ վերը նշված անձինք, ով ինչպես պատահի, սկսել են ծեծի ենթարկել Մուշեղ եւ Հարութ Զաքարյաններրն։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում