«Չի կարելի թիրախ դարձնել մեր նախարարին, որովհետեւ նա պաշտպանության համակարգի պատասխանատուն է, գլխավոր հրամանատարն է», անդրադառնալով վերջին շրջանում Սեյրան Օհանյանի դեմ իրականացվող քարոզչությանը՝ ասել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«ՉԻ» – Արծվիկ Մինասյանն, իհարկե, հարյուր տոկոսով իրավացի է. կան պաշտոնյաներ, որոնց ավելի լավ է զերծ պահել քաղաքական խարդավանքներից։ Մանավանդ որ Սեյրան Օհանյանը հատուկենտ նորմալ պաշտոնյաներից մեկն է։
Մեզ մտահոգում է միայն այն, որ դաշնակցականների «բարձր զիտակցությունը» գնացովի-եկովի է: Պատահաբար չե՞ք հիշում, թե որ կուսակցության ներկայացուցիչներն էին ղարաբաղյան պատերազմի ամենածանր օրերին Երեւանի կենտրոնում միտինգներ անում ու պահանջում մոտակա ծառերից կախել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ պետնախարար Վազգեն Սարգսյանին ու գերագույն-գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ճիշտ է, դաշնակցականներն էին։ Թե՞ այն ժամանակ կարելի էր, հիմա չի կարելի։ Իրականում ոչ այն ժամանակ էր կարելի, ոչ հիմա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում