Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Հարցը դիտարկվում է համալիր, բոլոր կողմերից». «Իրատես de facto»

Հունիս 12,2015 11:54

Արտեմ Ասատրյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)

– Եվ այսպես, վարչապետը խոստացավ փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի «վնասը» անապահով ընտանիքների համար։ Որքանո՞վ այդ աջակցությունը համարժեք կլինի սպասվող գնաճին։

– Այս պահին ուսումնասիրություն ենք իրականացնում, հաշվառելով անապահով ընտանիքների սպառած ամսական միջին էլեկտրաէներգիայի ծախսի և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման ազդեցության չափը։ Վերլուծություններն իրականացվում են այս ուղղություններով, որոնց հիման վրա առաջարկություն կներկայացնենք կառավարությանը։

– Գուցե հնարավոր լինի անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսն այդպիսով փոխհատուցել, սակայն արդյոք կլուծվի՞ սոցիալական խնդիրն ամբողջությամբ։

– Դրա համար էլ վաղաժամ եմ համարում խնդրի շուրջ խոսելը։ Երբ մեր վերլուծությունները կավարտենք և դրանց հիման վրա կներկայացնենք ծրագրեր, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի առարկայական խոսել։

– Մեկ ճշտում. ուսումնասիրո՞ւմ եք սոցիալական տարբեր խմբերի վրա գնաճի ազդեցության խնդիրը։

– Հարցը դիտարկվում է համալիր, բոլոր կողմերից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930