Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում լսելի չեղավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ձայնը. «Ժողովուրդ»

Հունիս 12,2015 11:38

Մայիսի 28-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը, որը կազմվել է հայտնի «խավիարասերների»՝ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունդի եւ լեհ խորհրդարանական Թադեուշ Իվինսկու կողմից, քվեարկության կդրվի արդեն հունիսի 22-26-ին՝ ամառային նստաշրջանի ընթացքում։ Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ Ադրբեջանում տիրող ժողովրդավարության ճգնաժամը, մարդու իրավունքների եւ ազատությունների համատարած ոտնահարումն ու ալիեւյան կլանի դիկտատը ղարաբաղյան հակամարտության հետեւանքով են, եւ այս ամենում մեղավոր են Հայաստանը եւ հայկական լոբբին։ Ավելին՝ զեկույցում նշված է, որ «Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը»։

Նկատենք, որ այս ողջ ընթացքում Ստրասբուրգում լսելի չեղավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ձայնը։ Եվ եթե դեռեւս մեկ տարի առաջ մեկնարկած գործընթացը՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով տխրահռչակ զեկույցի շուրջ, կարծես թե առժամանակ սառեցվեց դրա հեղինակ, բրիտանացի պատվիրակ Ռ.

Ուոլթերի կողմից մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չվերընտրվելու արդյունքում, ապա Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին այս նոր խայտառակ զեկույցն արդեն անխուսափելիորեն դառնալու է բանաձեւ եւ հզոր գործիք ադրբեջանական քարոզչության ձեռքում։

Եթե մեր պատվիրակները, բացի Հայաստանից բոցաշունչ հաթաթաներ հնչեցնելուց, ունակ չեն տեղում հակաքայլեր ձեռնարկել, ապա լավ կանեն՝ գոնե բոյկոտեն առաջիկա նստաշրջանը եւ ոչ թե, ինչպես մայիսի 28-ի նիստում, հանգիստ հետեւեն, թե ինչպես է ընդունվում հակահայկական փաստաթուղթն ու վերադառնալով Երեւան՝ իրենց մտահոգությունը հայտնեն դրա վատ հետեւանքների մասին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930