Լրահոս
Օրվա լրահոսը

Կես ժամ տեղացած կարկուտը Արճիսում մեծ ավերածություններ է գործել

Հունիս 12,2015 11:27

Հունիսի 11-ի երեկոյան տեղացած կարկուտը վնասներ է պատճառել Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս, Լճկաձոր, Այրում, Զորական,Պտղավան, Կողբ, Բերդավան, Նոյեմբերյան բնակավայրերին: Կարկտահարության վնասները առավել մեծ են Լճկաձորում եւ Արճիսում:

Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը հայտնեց, որ կարկտահարությունը տեւել է շուրջ կես ժամ՝ 21.58-ից մինչեւ 22. 27-ը: Ս. Միկիչյանը հայտնեց, որ խոշոր կարկուտից գյուղի տների տանիքների ազբոշիֆերների կեսը ջարդվել է, պատուհանների շատ ապակիներ են փշրվել, խաղողի, պտղատու այգիների բերքն ամբողջությամբ ոչնչացել է: Գյուղապետի վկայությամբ՝ Արճիսում կանաչ տերեւ չի մնացել:

Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ հուսահատված արճիսցիները ցանկացել են այսօր փակել գյուղից ներքեւ ձգվող միջպետական ճանապարհը: Գյուղապետն ասաց, որ ինքը ներկայացրել է իրավիճակը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, մարզպետն արճիսցիներին հորդորել է ետ մնալ նման քայլից, ասելով, որ կառավարությունը ըստ հնարավորի կսատարի արճիսցիներին:

Ս. Միկիչյանն ասաց, որ վնասները ուսումնասիրելու համար շուտով Արճիս կժամանեն Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, մարզի փրկարար վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը:

Լճկաձոր գյուղից տեղեկացանք, որ կարկուտն ամբողջությամբ ոչնչացրել է պտղատու եւ խաղողի այգիների բերքը, ցանքատարածությունները, վնասել մի քանի տան տանիք: Հավելենք, որ այս տարածքներում հակակարկտային կայաններ չկան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930