Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրույցի մի հատվածը՝ ստորեւ։
– Պարոն Ղուկասյան, դուք կառաջադրվե՞ք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում։
– Լավ իմացի, ես առաջնորդվում եմ ի վերուստ։ Երբ որ Աստված իմ հոգու մեջ ներքին ձայնս ինձ ասաց որ պետք է առաջադրվես, ուրեմն ղուշը, որ ինձ ասի՝ պիտի չդնես, ես կդնեմ։ Սադամ Հուսեյնը գերեզմանից հելնի, ես կդնեմ, եթե հանկարծակի ինձ Աստված թելադրեց։
Բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ազնիվ խոսք եմ ասում, որովհետեւ ես իմս արել եմ 13 տարի փառքով ու պատվով եւ հիմա որ փողոցում, քաղաքում պտտվում եմ, ինձ մարդիկ ասում են՝ բալա ջան, քարն էրթաս, կանաչ բուսնի, ողորմի հորդ ու մորդ, ու գիշեր ցերեկ ինձ ասում են՝ ե՞րբ պիտի գաս, ե՞րբ պիտի գաս։ Բայց Աստված գիտի, ես կգա՜մ, թե՝ ոչ։
Կարդացեք նաև
– Փաստորեն՝ դա միայն ձեր ներքին ձայնից է կախված։
– Այո՛, միայն ներքին ձայնից, այս խոսքերը ծիծաղի կամ, ասենք, ինչ-որ դիվիդենտ շահելու կամ ինչ-որ մեկին հաճոյանալու համար չեմ ասում, ես հիմա խոսում եմ ի խորոց սրտի:
– Հիմա անընդհատ խոսվում է, որ եթե դուք առաջադրվեք, Գրիգորյանն առաջադրվի, Բալասանյանն էլ, պատերազմ է լինելու Գյումրիում։
– Պատերա՞զմ։ Ընդհանրապես, ես պատերազմ թույլ չեմ տա, որ լինի, ոչ էլ մենք պատերազմ ենք եկել։ Էդ ինչ-որ արել են, արել են բանսարկուները, խառնել իրար, բոլորին իրար խփել։ Գիտե՞ս ինչ, ընդհանրապես, եթե ժողովուրդը մեկին ընտրում է, մեկի հետևից գնում է, ի՞նչ պատերազմի մասին է խոսքը։ Եթե պատերազմ անեք, ուրեմն, դուք կանեք, դուք, ձեր ղեկավարները՝ բանսարկու։
Բանսարկուն գիտե՞ս ով է: Դա սատանան է։ Սատանան ունի արբանյակներ՝ մարդկանց տեսքով։ Իրենք չեն կարող լավ բան տեսնել։ Հավատա՛, այդպես է: Բայց առաջն Աստված, կապրենք, կտեսնենք։ Եթե ասում է Դավիթ մարգարեն Աստված ընդ մեզ է, ո՞վ կարող է զիս մենամարտե։ Փառք երկինք եւ երկիր։ Ես ուզում եմ, որ հավիտենական կյանքում տեղ ունենամ, աղջիկ ջան, որովհետեւ դատաստանին ասում է՝ բանք լռին, գործք խոսին, այսինքն, բոլորս պիտի լռենք, գործը պիտի խոսի։ Առաջն Աստված։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում