Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է շահում Հայաստանը՝ ըստ էության լեգիտիմացնելով Ալիևի «օլիմպիական կերպարը». «Ժամանակ»

Հունիս 12,2015 11:05

Ըստ էության, օլիմպիադայի բացումը բոյկոտել են եվրոպական բոլոր առաջատար պետությունների ղեկավարները: Իհարկե, այդ բոյկոտը ցուցադրական չի եղել, սակայն հատկանշական է, որ նրանցից որևէ մեկը չի ցանկացել մասնակցել Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերի բացմանը: Միաժամանակ, այդ բացմանը մասնակցելու է ՌԴ նախագահ Պուտինը, և Բաքու է ժամանելու Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այսպիսով, ըստ էության միայն այս դրվագները թերևս բավարար են հասկանալու և պատկերացնելու համար, որ Բաքվի օլիմպիադայում սպորտը, ըստ էության, հաստատ առաջին պլանում չէ, և այս իմաստով Հայաստանի մասնակցության մասին որոշումն էլ պետք է առաջին հերթին լիներ քաղաքական, առավել ևս, որ Հայաստանն ուներ հենց նմանօրինակ որոշման կայացման ամենաառաջնային հիմքերը և իրավունքը:

Բաքուն պարզապես պատերազմ է մղում Հայաստանի դեմ՝ անտեսելով հրադադարի պահպանման բոլոր կոչերն ու հորդորները: Այս առումով, Հայաստանի մասնակցությունն, ըստ էության, տարակուսելի է դառնում, և հարց է առաջանում, թե ի՞նչ է շահում Հայաստանը դրանից՝ ըստ էության լեգիտիմացնելով Ալիևի «օլիմպիական կերպարը»: Այս հարցերն, իհարկե, դեռ կարիք ունեն քննարկումների և ուսումնասիրության, Հայաստանի որոշումը դեռ կարիք ունի պարզաբանումների, քանի որ այս որոշումը զուտ մարզական ընդգրկում չունի և դեռ շատ անգամներ է իրեն զգացնել տալու: Բայց այդ ամենը միայն Բաքվից հայ մարզիկների վերադարձից հետո: Իսկ այժմ մենք բոլորս մեր զորակցությունն ենք հայտնում մեր մարզիկներին, որոնք ստիպված են լինելու իրենց մարզական պայքարը ծավալել բարդագույն հոգեբանական պայմաններում, բարդ մթնոլորտում, հայտնում ենք՝ առանց վարանելու, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները մտքով և հոգով նրանց կողքին են, նրանց հետ:

Կվերադառնան մեր մարզիկները մեդալներով, թե ոչ՝ բացարձակապես կարևոր չէ: Այն, որ նրանք մեկնում են և դուրս են գալու Բաքվի մրցասպարեզներ, արդեն իսկ խոսում է նրանց խիզախության, համարձակության մասին և արդեն իսկ նրանց հաղթանակն է: Նրանք հաղթանակով արդեն իսկ մեկնել են, հետևաբար հաղթանակով էլ վերադառնալու են, պարզապես որևէ մեդալով, մեդալի որևէ գույնով չչափվող հաղթանակով: Որևէ մեկի մարզական պարտությունն այս դեպքում չի կարող գնահատվել անհաջողություն: Մեդալներն ու գույները այս դեպքում կարևոր չեն: Կարևոր է մեր մարզիկների անվտանգությունը, բարձր ոգին և վերադարձը: Սպասում ենք ձեզ:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930