Երեկ Երեւան է ժամանել 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում վաղը՝ հունիսի 13-ին, կայանալու է Հայաստան – Պորտուգալիայի հանդիպումը։
Թեև սա առաջին դեպքը չէ, երբ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը ժամանում է Երեւան ու խաղում Հայաստանի դեմ (1999 թվականին Ֆրանսիայի կազմում Երեւան ժամանեց այդ ժամանակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը կրող Զինեդին Զիդանը), բայց ընդունելությունը, ինչին երեկ արժանացավ Ռոնալդուն, աննախադեպ էր մեր երկրի պատմության մեջ։
«Զվարթնոց» օդանավակայանում, ապա «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ պետք է հանգրվաներ Պորտուգալիայի հավաքականը, հավաքվել էին մեծ թվով երկրպագուներ, որոնց մի մասը պորտուգալացու ֆանատներն էին, մի մասն էլ եկել էր սուլելու Ռոնալդուին։
Կարդացեք նաև
Հենց այս «հողի» վրա «Զվարթնոցում» վիճաբանություն է տեղի ունեցել երկրպագուների 2 խմբերի միջև, իսկ «Մարիոթ» Պորտուգալիայի ֆուտբոլիստները կարողացեք են մտնել միայն ետնամուտքով։ Այդ ընթացքում հյուրանոցի դիմաց հավաքված ֆաները վանկարկել են «Ռո՛-նա՛լ-դու՛», «Կրի՛-շտի՛- ա՛-նու», երգել Մադրիդի «Ռեալի» հիմնը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում