Ազգային ժողովի գործարար պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր Հակոբ Հակոբյանը դատական քաշքշուկների մեջ է հարկայինի հետ, ինչպես իր գործընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը։
Հակոբյանի ղեկավարած գործարանին հարկային տեսչությունը տուգանել է ավելի քան 500 մլն. դրամով։ Պատգամավորը հրաժարվել է վճարել տուգանքը, մի անգամ բողոքարկել է որոշումը, շահել է դատը, հետո երկու անգամ հարկայինն է վճիռը բողոքարկել։ Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճակում է այդ գործընթացը։
– Երբ որ կավարտվի, կասեմ։ Հիմա գործը վճռաբեկ դատարանում է։
– Ձեր գործընկեր Աշոտ Աղաբաբյանի դեպքում հարկային ստուգումները բավականին տխուր իրավիճակ են ստեղծել նրա համար, պատգամավորին սնանկացման են տարել։ Նման վտանգ Ձեր դեպքում կա՞։
Կարդացեք նաև
– Ոչ։ Դե, գիտեք, եթե դատավճիռն ի վնաս մեզ կայանա, բնականաբար, խնդիր կունենանք։ Բայց բերեք սենց անենք, էլի, Աղաբաբյան Աշոտն իմ ընկերն ա, ես չեմ ուզում իր մասին որեւէ բան ասել։
– Իր մասին կարող եք որեւէ բան չասել, պարզապես այստեղ ուշագրավն այն է, որ իշխանական պատգամավորի համար խնդիրներ են ստեղծվում այսօր։
– Դուք չե՞ք տեսնում, որ մեր երկրում արդեն չկա իշխանական թեւ, ընդդիմադիր թեւ, բոլորը հավասար են օրենքի առաջ… Դա լա՞վ ա, թե՞ վատ ա, իհարկե՝ լավ ա։
– Լավ է, բայց նաեւ նույն իշխանականները դժգոհում են, որ հարազատ կուսակցությունն այլեւս չի սատարում իրենց, թողնում է, որ սնանկացման գնան։
– Ցանկացած զարգացած երկրում բոլորն օրենքի առաջ հավասար են։ Տա Աստված, որ մեր մոտ էլ լինի 100 տոկոսանոց դա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում