Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զվուկ տվեք, զվուկ…» (Ֆոտոշարք)

Հունիս 12,2015 15:40

«Զվարթնոցի» տաճարի տարածքը երեկ դեռ 19.30-ից լեփ-լեցուն էր, մարդիկ հավաքվել էին լսելու դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, «Լույս ի լուսոյ» խորագրով համերգը:

Ժամը 21-ին նոր սկսվեց ժամը 20.00-ին հայտարարված համերգը: Բեմի դիմաց մի քանի տասնյակ աթոռներ էին շարած՝ հրավիրատոմս ունեցողների համար, մնացած ողջ տարածքում «մուտքն ազատ է» հրավերով եկածներն էին՝ բազմակի անգամ ավելի շատ, քան հրավիրյալները:

Zvartnoc-Hamasyan

Zvartnoc-Hamasyan-10

Այո՛, երկացանկը, կատարումը, լուսային ձեւավորումը չքնաղ էին եւ անկրկնելի: «Լույս ի լուսոյ»-ը Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի եւ երգչախմբի համար: Ջազային տոնայնության մեջ 5-20-րդ դարերի հայկական հոգեւոր երաժշտության, այդ թվում՝ Մաշտոցի, Նարեկացու, Պահլավունու, Շնորհալու, Եկմալյանի գործերի յուրօրինակ, համասյանական մեկնաբանությունը իսկապես տպավորիչ էր: Սակայն փաստը մնում է փաստ, որ «Զվարթնոցի» տաճարի տարածքը, որքան էլ վիզուալ առումով անթերի է, նույնքան էլ ակուստիկայի առումով ոչինչ է: Հզոր դինամիկները ի զորու չէին երգն ու երաժշտությունը հասցնելու հրավիրատոմսերից զուրկ մարդկանց շարքերին, որոնք երկու ժամ եւ ավելի կանգնած, մի մասն էլ՝ հողի վրա նստած, փորձում էին որսալ որեւէ հնչյուն: Արգելապատնեշներին քիչ թե շատ մոտ գտնվողները էլի որոշ չափով կարողացան վայելել երաժշտությունը, իսկ ավելի հեռվում կանգնածները ոչինչ չէին լսում:

«Զվուկ տվեք, զվուկ…», «Չի լսվում, չի լսվում»՝ նման բղավոցներով էին ընդհատվում կատարումները: Երրորդ ստեղծագործությունից հետո ինչ-որ մեկը չդիմացավ եւ երաժշտությունից շատ ավելի բարձր հնչեղությամբ գոչեց՝ «Տիկո, մենք գնացինք»:
Համերգից, ըստ էության, անմասն մնացած հանդիսատեսները դժգոհելով հեռանում էին: Դժգոհությունը բազմապատկվում էր նաեւ ոստիկանների կողմից առաջ քաշված տարօրինակ արգելքների պատճառով՝ չնստել քարերին, չկանգնել ավերակներին առավել մոտ գտնվող սալահատակին եւ այլն:

Այս ամենին դիմացած համառները, եւ, բնականաբար, հրավիրատոմսով եկածները, այդուհանդերձ, մեծագույն բավականություն ստացան թե՛ համերգից, թե՛ լուսային էֆեկտներից, որոնց շնորհիվ «Զվարթնոցի» շքեղ ավերակները է՛լ ավելի չնաշխարհիկ տեսք էին ստանում:

Zvartnoc-Hamasyan-9 Zvartnoc-Hamasyan-3 Zvartnoc-Hamasyan-4 Zvartnoc-Hamasyan-5 Zvartnoc-Hamasyan-6 Zvartnoc-Hamasyan-7 Zvartnoc-Hamasyan-8

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930