Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «ԵԽԽՎ-ում մենք այսօր ունենք պատվիրակություն, որի աշխատանքն ուղղակի զրո է». «Հրապարակ»

Հունիս 12,2015 10:32

ԵԽԽՎ այս նստաշրջանում պետք է քննարկվի Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից ներկայացված մի զեկույց, որտեղ հակահայկական մի տող կա, որով Վեհաժողովը Հայաստանը ճանաչում է որպես օկուպանտ։ Ինչո՞ւ ենք մենք ԵԽԽՎ-ում նման զեկույցներ ունենում եւ ինչո՞ւ չենք կարողանում որեւէ կերպ դրա դեմն առնել։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, միջազգային հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այսպիսի զեկույցները միջազգային հարթակներում դառնում են ամբողջ երկրի վարած արտաքին քաղաքականության եւ պետության կարողությունների հայելին։ Նա կարծում է, որ այս ամենը հետեւանք է հայաստանյան պատվիրակության անդամների վատ եւ անարդյունավետ աշխատանքի:

– Ըստ Ձեզ՝ պատվիրակության անդամների կարծիքներն ու առանձին քայլերը որքանո՞վ են հաշվի առնվում պատվիրակության ղեկավարի կողմից, թե՞ ամեն ինչ, մեծ հաշվով, իրականացվում է վերեւից իջեցված քաղաքական որոշումներով։

– Պատվիրակության ներսում հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, բայց պատվիրակությունը նրա համար է, որ ամեն մեկն անի իր գործը շատ լավ եւ պրոֆեսիոնալ, եթե կարողանում է անել, իհարկե։

Այս կտրվածքով ես կարող եմ ասել, օրինակ, որ որքան էլ եղել են տարաձայնություններ ընդդիմության եւ իշխանության միջեւ, բայց, օրինակ, նույն Եվրանեսթում, որի պատվիրակության անդամ էի ես, չեմ կարող չնշել ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանի անունը, որ երբ ՀՀԿ-ի ներկայացուցիչն է տեսնում, որ քո ասածը հիմնավոր է եւ խելամիտ է, ինքն էլ էր սկսում այդ ուղղությամբ աշխատել։ Պատվիրակության ղեկավարն այդ ժամանակ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն էր։ Դրա համար Եվրանեսթում, թերեւս, մեր աշխատանքն ամենահաջողվածներից մեկն էր։

Իսկ ԵԽԽՎ-ում մենք այսօր ունենք պատվիրակություն, որի աշխատանքն ուղղակի զրո է՝ միանշանակ։ Եվ այն, որ մեր պատվիրակությունն ուղղակի շարունակում է մնալ ԵԽԽՎ-ում շարքային, չերեւացող պատվիրակություն, դա ակնհայտ է։ Այսինքն՝ մեր պատվիրակությունը կա ԵԽԽՎ-ում, բայց ուղղակի գոյություն չունեցածի հաշիվ է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930