Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը ՃՈ-ի վրա է գցում, ՃՈ-ն էլ՝ քաղաքապետարանի

Հունիս 12,2015 18:30

Գործարարների հետ յուրաքանչյուր հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ կանգնած է բիզնեսի կողքին եւ պատրաստակամ՝ լուծելու նրանց առաջ ծառացած խնդիրները: Արշակունյաց 2 հասցեում գործող 11 տնտեսվարող արդեն որքան ժամանակ է՝ կանգնած են լուրջ խնդրի առաջ, սակայն, ինչպես գործարարներն են ասում, հարցի լուծումը Երեւանի քաղաքապետարանը Ճանապարհային ոստիկանության վրա է գցում, ՃՈ-ն էլ՝ քաղաքապետարանի:

Իսկ այդ ընթացքում Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկի տեսախցիկը մայթից օգտվող տնտեսվարողներին հարյուր հազարների տուգանքի է ենթարկում. տնտեսվարողներից բացի՝ տուգանվում են նաեւ այս խանութների վարորդ-հաճախորդները: Բիզնեսի համար առանց այդ էլ այս դժվարին պայմաններում խանութների սեփականատերերն արդեն հաճախորդներ են կորցրել՝ չնայած պարտաճանաչ վճարում են պետության հարկուտուրքերը: Սակայն, չգիտես ինչու, պետությունը նույն պարտաճանաչությամբ չի շտապում նրանց գործունեության համար նորմալ պայմաններ ստեղծել:

Նյութի մանրամասները

Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930