Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը «Բարսելոնի» չորս ֆուտբոլիստների պարտադրել է վերադարձնել Չեմպիոնների լիգայի հաղթողի մեդալները:
Կատալոնյան թիմի խաղացողներ Թոմաս Վերմալենը, Կլաուդիո Բրավոն, Դուգլաս Պարեյրան եւ Ժորդի Մասիպը Չեմպիոնների լիգայի մրցաշարին չեն մասնակցել, սակայն եզրափակչում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո պարգեւատրվել են թիմակիցների հետ միասին:
ՈՒԵՖԱ-ի կանոններով պարգեւ կարող է ստանալ միայն այն ֆուտբոլիստը, որը խաղացել է մրցաշարում, այլ ոչ թե միայն հայտավորված եղել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2015