Լոնդոնի Հեմպստեդ այգում գտնվող փոքրիկ լճակների վրա բացվել է լողացող նկարների ցուցահանդես: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, լոնդոնցիները ուրբաթից մինչեւ կիրակի կարող են ոչ միայն լողալ լճերում, այլեւ զմայլվել ցուցահանդեսով ու անգամ գնել իրենց դուր եկած աշխատանքը: The Affordable Art Fair ընկերության նախագահ Ռոմի Վեստվուդը հայտարարել է, որ մտահղացման նպատակն էր արվեստը հնարավորինս հասանելի դարձնել մարդկանց եւ նրանում զվարճանքի տարրեր ներմուծել:
«Ցուցահանդեսի լողացող այցելուների ժպիտները լավագույնս փաստում են արվեստի ներգործուն ուժը»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչը: Նա նաեւ տեղեկացրել է, որ մտադիր են ցուցադրել ավելի քան 10000 արվեստի գործ՝ 100-10 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ:
Պատրաստեց
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
11.06.2015