ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 86 տարեկանում իր մահկանացուն է կնքել գերմանացի հանրահայտ կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջեյմս Լաստը, որին համաշխարհային հռչակ է բերել The Lonely Sheperd կոմպոզիցիան: Նրա ստեղծագործությունն է հնչում Քվենտին Տորոնտինոյի «Սպանել Բիլին» ֆիլմում:
Գերմանական Der Spiegel-ը նրան համարել է դարաշրջանի ամենահաջողակ դիրիժորներից մեկը, որը հայտնի է նաեւ որպես Happy Party Sounds ոճի հեղինակ: Ի դեպ, մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Դե սպասիր» մուլտֆիլմի երաժշտությունը նրա նվագախմբի կատարմամբ է:
Ջեյմս Լաստը ծնվել է Բրեմենում՝ երաժիշտների ընտանիքում, նրա առաջին հանրային ելույթը կայացել է 1946-ին՝ Radio Bremen նվագախմբի կազմում: 21 տարեկանում նա արդեն լավագույն ջազային բասիստ էր ճանաչվել, 1948թ. նա արդեն իր Last-Becker Ensemble անսամբլն էր ստեղծել, 1964-ին՝ սեփական նվագախումբը, որը հայտնի երաժշտությունների ժամանակակից պարային գործիքավորումներով մեկնաբանություններն էր մատուցում: Հետագայում Լաստին հաջողությունը սկսել է տառացիորեն «հետապնդել»: Նրա ալբոմները լույս են տեսել 60 մլն տպաքանակով, դրանցից 37-ը Ոսկե են, 18-ը՝ Պլատինե սկավառակներ:
Պատրաստեց
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2015