Գերմանական Նյուրնբերգ քաղաքում աճուրդի են հանվել Ադոլֆ Հիտլերի 14 աշխատանքները: BBC-ի փոխանցմամբ, դրանք արվել են ակվարելով, մեկնարկային գինն էլ 1000-ից մինչեւ 45 000 եվրո է: Ամենաթանկը գնահատվել է Նոյշվանշտայն ամրոցը պատկերող աշխատանքը, մյուսները, ըստ որոշ արվեստաբանների, առանձնապես արժեքավոր չեն:
Չնայած այս կարծիքին, անցյալ տարի աշնանը Հիտլերի ստեղծագործություններից մեկը վաճառվել էր 130000 եվրոյով: Մինչ Նացիստական կուսակցության ստեղծումը Հիտլերը երազում էր նկարիչ դառնալու մասին: Իր ողջ կյանքի ընթացքում նա նկարել է ավելի քան 3000 աշխատանք, հիմնականում մատիտանկարներ:
Պատրաստեց
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ