Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է սոված փորին ջուր խմել

Հունիս 12,2015 11:00

Ճապոնացիները, որոնք աչքի են ընկնում իրենց երկարակեցությամբ, օրը սկսում են մի բաժակ ջրով: Սա ունի իր գիտական հիմնավորումը. սա ոչ միայն կարգավորում է նյութափոխանակությունը եւ ամրապնդում օրգանիզմը, այլեւ` բուժում է բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ: Գիտնականները կարծում են, որ սոված փորին նույնիսկ մի քանի բաժակ ջուրը կարող է մեր օրգանիզմի վրա բարերար ազդեցություն թողնել:

Բարերար ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա, օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից, վերականգնում օրգանիզմի ջրի հավասարակշռությունը, արագացնում նյութափոխանակությունը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ անոթի վիճակում ջուր խմելով կարելի է բուժել մի շարք հիվանդություններ՝ ինչպիսիք են գաստրիտը, շաքարախտը, բրոնխիտը, արյան բարձր ճնշումը, ասթման, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ փորկապությունը, գլխացավը, մարմնի ցավերը, տեսողությունը:

Մինչեւ 45 րոպե ժամանակահատվածում խմեք 2 բաժակ գոլ ջուր եւ միայն 2 ժամ հետո նախաճաշեք:

Ինչքան կանոնավոր եւ երկար օգտագործեք այս միջոցը, այնքան ավելի լավ արդյունք կունենաք: Մասնագետները նշում են, որ սոված փորին 10 օր ջուր խմելով բարերար ազդեցություն կունենա գաստրիտի դեպքում, շաքարախտը` 30, փորկապությունը 10-15 օրում, արյան բարձր ճնշման դեպքում 30-45 օրում, տուբերկուլյոզը 90 օրում:
Այն մարդիկ, որոնք չեն կարողանում սովորական ջուր խմել, կարող են զուգակցել մեղրի կամ լիմոնի հետ, որը ոչ միայն հաճելի համ է հաղորդում ջրին, այլեւ` առողջարար ազդեցություն ունի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930