ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ՀՀԿ-ականներն այսօր ամփոփել են անցած շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ հունիսի 7-ին քսան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից տասնվեցում հաղթել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված կամ այն թեկնածուները, որոնց ՀՀԿ-ն սատարել է:
«Բոլոր այն համայնքներում, որտեղ Հանրապետական կուսակցությունը առաջադրել կամ պաշտպանել է որևէ թեկնածուի, այնտեղ հաջողության են հասել Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները: Քննարկվել են նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր»,- վերջացրեց ՀՀԿ խոսնակը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ