Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը կտեսնենք՝ այդ թանկացումը հիմնավորված է, թե ոչ». Շարմազանով

Հունիս 11,2015 22:25

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ  իշխանություններին ձեռնտու չէ թանկացումը ոչ մի ոլորտում:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ վաղը՝  հունիսի տասներկուսին, նախատեսված  խորհրդարանական լսումներին՝ նա շարունակեց.

«Վաղը կտեսնենք՝ այդ թանկացումը հիմնավորված է, թե ոչ։ Որեւէ իշխանություն չի կարող ողջունել եւ ցանկանալ, որ այս կամ այն ապրանքը թանկանա։ Եթե գնում են թանկացման, ուրեմն կան պատճառներ։ Մնացածը վաղը պարզ կլինի»:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը նախատեսված է օգոստոսի մեկից՝ յոթ դրամով:  Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է ՀԷՑ-ի հայտը հունիսի տասնյոթին կընդունի որոշումը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930