Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կունենա՞ ՀՀԿ-ն ընտրողներ (Տեսանյութ)

Հունիս 11,2015 22:12

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեց էլեկտրաէներգիայի թանկացման խնդրով, որին ի պատասխան՝ վերջինս ասաց. «Վերջին տեղեկատվությունը, հրապարակումները թանկացումների նվազագույն չափի վերաբերյալ են, նախ մեկ: Երկրորդ՝ բազմակարծությունը, որ կա խնդրի շուրջ, ես կարծում եմ, թե լուրջ մեկ առիթ ու խթան է, որ համակողմանի ուսումնասիրություն ստանա խնդիրը, վերլուծություններ արվեն պատկան մարմինների կողմից, եւ բնականաբար լինեն այնպիսի լուծումներ, որ հետայսու բացառվեն նման քննարկումներն ու տարակարծությունները խնդրի շուրջ:

Այսինքն` այն դառնա ավելի թափանցիկ եւ առաջին հերթին սպառողների համար, որպեսզի չլինեն դժգոհություններ: Ես կարծում եմ, որ եթե վերջին տեղեկատվությամբ թանկանա 7 դրամով, 6,93, ինչքան ես հասցրել եմ տեղեկանալ, պարտադիր մեր կառավարությունը կջանա առանձին սոցիալական խմբերի համար ստեղծել, որպեսզի թանկացումը ցնցումներ չառաջացնի մեր ազգաբնակչության շրջանում: Իսկ սա խթան է, որ մեր իրավասու մարմինները, համապատասխան նախարարությունները, նախարարության համապատասխան օղակները, կառավարության անդամներն ավելի զգոն ու ուշադիր լինեն հետայսու նման տարակարծություն, նման շահարկումներ հոսանք արտադրողից մինչեւ սպառող չլինեն»:

Մեր դիտարկմանը, թե որքանո՞վ է արդարացի ուրիշներ յուրացումները քաղաքացու վզին փաթաթելը, ՀՀԿ կառույցի ղեկավարն ասաց, որ ինքը իրեն իրավունք չի վերապահում յուրացում համարել, քանի դեռ չկա իրավական գնահատական:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է այնպիսի վիճակ ստեղծվի, որ ՀՀԿ-ն բացարձակ ընտրողներ չունենա, բոլորը թողնեն ու հեռանան, ըստ մեր զրուցակցի, եթե այս կուսակցությունը զբաղվեր պոպուլիզմով, ապա նման տեսակի խնդիրները քննարկման սեղանին չէին դրվի: «Մենք ունենք եւ կունենաք լուրջ հայրենասիրական քաղաքացիական պարտքի զգացումով ընտրողների բազմություն, անտարակույս», -ինքնավստահ ասաց ՀՀԿ կառույցի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Բռնապետությունը դրա համար ունի իր «պատժիչ թալանչիներին» Շմայս, Լֆիկ դե հիմա էլի Դո Դո…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930