«Հայաստանը իր անվտանգության քաղաքականության շրջանակներում միանշանակ կերպով հետեւում է համագործակցային անվտանգության սկզբունքներին».- հունիսի 11-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առանցքային ոլորտներից է պաշտպանության ոլորտը, եւ այդ համագործակցությունն ուղղված է պաշտպանական ոլորտի բարեփոխումներին. «Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող երկու գործողությունների, դրանք Աֆղանստանում են: Դրանք մինչեւ անցած տարվա վերջ Միջազգային անվտանգության աջակցության ուժերն էին, իսկ այս տարվա հունվարի 1-ից ՆԱՏՕ-ի Հաստատակամ աջակցությունն է, որը Հայաստանը նույն կազմով շարունակում է եւ ունի զինծառայողներ տեղաբաշխված Թաբուլում եւ Աֆղանստանի հյուսիսում»:
Սամվել Մկրտչյանը ասաց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակվում է նաեւ քաղաքացիական անվտանգության ոլորտում, եւ դա ուղղված է դեպի Հայաստանի կարողությունների զարգացմանը:
Նա հավելեց, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնելու է բոլոր կողմերի հետ. «Մենք կարեւորում ենք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունները: Եվ քանի որ մենք այժմ գտնվում ենք ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքում, պահպանելով արդեն ձեռք բերածը մտադիր ենք այն շարունակել եւ ընդլայնել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ու ինչ էլ պաշտոն ա………………
արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ ……………………….