Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր գործընկեր է». ՆԱՏՕ պաշտոնյա

Հունիս 11,2015 19:55

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հունիսի 11-ին միջազգային գիտաժողով էր կազմակերպել: Գիտաժողովի գլխավոր թեման էր «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր գործընկեր է: Նա նկատեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ աշխատել է Աֆղանստանում եւ Կոսովոյում. «Միասին դեռ աշխատում ենք նաեւ անվտանգության ոլորտում եւ դեռ շատ հաջողություններ ունենք, որոնք ապագայում կգրանցենք»:

Գերլինդա Նեուսը նշեց, որ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի հիմնական հարցերը լինելու են Արեւելքից վտանգները, մասնավորապես՝ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, նաեւ Հարավից եկող սպառնալիքները, որոնք հիմնականում գալիս են Լիբանանից, Իրաքից,Սիրիայից:

«Մենք քննարկում ենք, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների ինչպիսի ռազմավարություն պետք է մշակել: Այս հարցին դեռ որեւէ հստակ պատասխան չկա: Ոմանք Ռուսաստանը համարում են ագրեսոր, իսկ ոմանք էլ համարում են, որ Ռուսաստանի վարած քաղաքականության տարրերը կարող են լինել համագործակցության տարրեր: Այնուամենայնիվ, մենք դեռ այս հարցը քննարկում ենք, այս ամենը հստակ կքննարկվի Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930