Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ բարեփոխումները եղել են հետևողական

Հունիս 11,2015 19:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

Ընդգծելով, որ փաստահավաք առաքելության շրջանակներում այս հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, Հանրապետության Նախագահը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադառնալ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հարցերին, այդ թվում՝ Հայաստանին առնչվող:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների հրապարակած զեկույցի բովանդակությանը և ողջունելի է համարել, որ այն արձանագրել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում:

Այս ամենով հանդերձ, ըստ Նախագահի, Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, և մեր երկրի իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու՝ համոզվածությամբ, որ դա է ժամանակակից իրավական պետության կառուցման միակ ճիշտ ուղին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ, ընդգծելով ԵԽ կարևոր ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական:

ԵԽԽՎ համազեկուցողները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ ընդունելության համար և նշել, որ այցի շրջանակներում Հայաստանում հասցրել են մի շարք այլ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական գործիչների, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում ժողովրդավարության չափանիշներին համահունչ իրականացվող աշխատանքների ընթացքը և բավարարված են այս ընթացքում արձանագրված այն աշխատանքներով, ինչ արվում է Հայաստանում և Հայաստանի համար: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերից մեկը, ըստ նրանց, եղել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը: Համազեկուցողներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է այդ բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը, կարևոր է նաև երկրում ԶԼՄ-ների ազատության առկայությունը:

Համազեկուցողները նշել են, որ իրենց կողմից պատրաստվող զեկույցի նպատակը՝ Հայաստանին օգտակար լինելն է, և միջանկյալ զեկույցի պատրաստման այս փուլում, նրանց խոսքով, չկան լուրջ մտահոգություններ առաջացնող խնդիրներ:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930