Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրանի փոխարտգործնախարարին

Հունիս 11,2015 18:36

Հունիսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, ով Երևան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը կապված են ավանդական ջերմ, փոխշահավետ հարաբերություններով, որոնց վկայությունն է միջպետական բարձր մակարդակի երկխոսությունը, տարբեր բնագավառներում ակտիվ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխարտգործնախարար Ռահիմ Փուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բարեմաղթանքները։ Էբրահիմ Ռահիմ Փուրն ընդգծեց, որ Իրանը կարևորում է հարևան Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, կարևորեցին միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությունը, քննարկեցին հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Այս համատեքստում արծարծվեց համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Փոխնախարար Ռահիմ Փուրը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930