Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը հերքում է տեղեկությունները, թե մայիսի 2-ին Սդղի Գյոլ կոչվող տարածքում Զաքարյան եղբայրների ծեծկռտուքը եղել է մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ ունեցած միջադեպի արդյունք:
«Տիգրան Խաչատրյանն այդ ծեծի հետ որեւէ առնչություն չունի, միջադեպ չի եղել, ես հերքում եմ: Իմ տեղեկություններով, կոնֆլիկտ չի եղել Զաքարյան եղբայրների ու Տիգրան Խաչատրյանի միջեւ»,- Aravot.am-ին ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նա չցանկացավ լսել Զաքարյան եղբայրների հարազատների, հատկապես մոր պնդումները այս գործով, ասաց. «Դրանք էմոցիոնալ, ուղղորդված են, կազմակերպված հայտարարություններ են, երբ բոլոր քննչական գործողություններն ավարտվեն, ես հանդես կգամ հայտարարությամբ ու փաստերով կապացուցեմ այս ասածս: Այսքան օրեր հնչեցին բոլոր մեղադրանքները, բայց Զաքարյան եղբայրներից մեկի առերեսման ժամանակ Տիգրան Խաչատրյանը չձերբակալվեց, նրա մեղավորությունը չհաստատվեց»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ձերբակալվածներից Յուրկային, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ մարզպետի մորաքրոջ թոռն է, մարզպետի խորհրդականը հերքեց. «Յուրան ոչ մի առնչություն չունի Տիգրան Խաչատրյանի հետ, ինչու եք կապում մարզպետի որդու հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
իսկ քո աչքն են հանել, որ դու էլ հերքում ես… կարող է տուժողը դու ես…